Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Եթե բանակցային գործընթացի այս փուլը արդյունք չտա, Ադրբեջանն անպայման կվերանայի իր վարքագիծը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլը արդյունք չտա, Ադրբեջանը կվերանայի իր «ռազմավարությունը, մարտավարությունը եւ վարքագիծը»:

«Նեզավիսիմայա գազետա» մոսկովյան թերթն այսօր տեղեկացնում է, որ օտարերկրյա լրագրողներին օրերս տված հարցազրույցում Ալիեւն ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ինչպես նաեւ այն ադրբեջանցիներին, որոնք վերադառնալու են այնտեղ, կշնորհվի ինքնավարության՝ աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր կարգավիճակը:

«Աշիարհում գոյություն ունի ինքնավարությունների դրական պրակտիկա: Եվրոպայում առանձնապես շատ են ազգային փոքրամասնությունները եւ ինքնավարությունները: Լինել ազգային փոքրամասնություն՝ չի նշանակում, որ իրավունք ունես պոկել պետության մի մասը եւ նոր պետություն ստեղծել»,֊ - ասել է Ալիեւը:

«Բարդ է խոսել այն մասին, թե ինչ կլինի բանակցությունների անհաջող արդյունքների դեպքում: Բոլոր դեպքերում, եթե բանակցությունների ներկա փուլը արդյունք չկա, Ադրբեջանն անպայման կվերանայի իր ռազմավարությունը, մարտավարությունը եւ վարքագիծը»,֊ զգուշացրել է նախագահը:

«Հայաստանի դիրքորոշումը հիմնվում է սպասումների եւ ցանկությունների վրա: Այնտեղ գտնում են, որ ռազմական գործողությունների ժամանակ ձեռք բերված ժամանակավոր հաջողությունը, որին նրանք հասել են օտարերկրյա աջակցության շնորհիվ, թույլ է տալիս մտածել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու եւ Հայաստանին միացնելու մասին: Նման բան տեղի չի ունենա»,֊ - եզրափակել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG