Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի հետ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում:

Այսօր օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահը Մոսկվայից վերադարձել է Երեւան:

Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG