Մատչելիության հղումներ

Վարուժան Ոսկանյանի փոխարեն Ռումինիան առաջարկել է Լեոնարդ Օրբանի թեկնածությունը


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հավանություն է տվել Լեոնարդ Օրբանի թեկնածությանը, որը Ռումինիայի կողմից Եվրահանձնաժողովի հանձնակատար է առաջադրվել Վարուժան Ոսկանյանի փոխարեն:

Վարուժան Ոսկանյանը, ինչպես փաստում է «Ֆրանսպրես» գործակալությունը, անցած շաբաթվա վերջին ստիպված էր հանել իր թեկնածությունը այն բանից հետո, երբ չստացավ Եվրամիության գործադիր մարմնի աջակցությունը եւ մեղադրվեց ծայրահեղ աջ հայացքներ դավանելու եւ Եվրամիությունում աշխատելու փորձի պակասի մեջ:

«Թեեւ ինձ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, իմ թեկնածության քննարկումը կարող է երկարաձգվել, ինչը կվնասի Ռումինիայի իմիջը»,֊ - ասել է Ոսկանյանը:

Ռումինիան Եվրամիության անդամ է դառնալու 2007 թվականի հունվարի 1֊-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG