Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը մասնակցեց Գյանջայի վերանորոգված միջազգային օդակայանի բացմանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր մասնակցեց երկրի երկրորդ քաղաքի՝ Գյանջայի վերանորոգված միջազգային օդակայանի բացման արարողությանը:

Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, 40 միլիոն արժողությամբ ծրագրիրն իրականացրել է «Զեմա» թուրքական ընկերությունը: Այսուհետ Գյանջայից չվերթներ կկատարվեն դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիեւ, Կարս, Թավրիզ եւ այլ քաղաքներ:

Նախագահի վկայությամբ, Գյանջայի օդակայանի արդիականացումը Ադրբեջանի արեւմտյան հատվածի զարգացման ծրագրի մի մասն է: Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Գյանջա֊ - Ղազախ մայրուղին, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Իլհամ Ալիեւը հայտնեց նաեւ, որ այժմ նոր ճանապարհներ են կառուցվում դեպի Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի սահմանները:

Այս ամենը, նախագահի կարծիքով, թույլ կտա լիարժեք օգտագործել Ադրբեջանի` որպես տարանցիկ երկրի, հնարավորությունները եւ կմեծացնի Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG