Մատչելիության հղումներ

Շոն Մակքորմաք. «Կոսովոյի կարգավիճակի սահմանման գործընթացը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով»


Կոսովոյի երկրամասի վերջնական կարգավիճակի սահմանման գործընթացը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով, այլ ոչ թե Սերբիայի ներքին օրենսդրությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Շոն Մակքորմաքը՝ երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանելով Սերբիայում անցկացված հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը:

Նոր Սահմանադրությամբ Կոսովոն հռչակվում է «Սերբիայի բաղկացուցիչ մաս՝ լայն ինքնավարության իրավունքներով»:

Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Մակքորմաքը շեշտել է, որ Կոսովոյի վերջնական կարգավիճակի սահմանումը «առանձին գործընթաց է՝ Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG