Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել Վրաստանի արտգործնախարարը


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այսօր Բաքու է ժամանել Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին:

Ադրբեջանի մայրաքաղաքում Բեժուաշվիլին հանդիպելու է իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվելու են վրաց-ադրբեջանական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Ինչպես նախօրեին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցը, որն ընդգրկված է ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում:

Այս հարցի շուրջ քննարկումը ՄԱԿ֊-ում նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 4֊-ին:

Բաքվից Բեժուաշվիլին մեկնելու է Մոսկվա, որտեղ վաղը գումարվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների երկօրյա ժողովը: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG