Մատչելիության հղումներ

Ջորկաեւը հեռանում է ֆուտբոլից


Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամ Յուրի Ջորկաեւը, որի New York Red Bulls թիմը կիրակի օրը պարտվեց D.C. United ակումբին եւ դուրս մնաց ԱՄՆ-֊ում անցկացվող MLS առաջնությունից, հեռանում է ֆուտբոլից:

«Ես կարոտաբաղձությամբ չեմ տառապում: Ես ամեն ինչ տեսել եմ եւ զգացել, որ գնալուս ժամանակն է»,֊ - ասել է Ջորկաեւը «Էկիպ» ֆրանսիական օրաթերթին:

«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ Ջորկաեւը կնոջ եւ երեխաների հետ կմնա Նյու Յորքում մինչեւ ուսումնական տարվա ավարտը:

38-֊ամյա Ջորկաեւը 1998 թվականին դարձել է աշխարհի, իսկ երկու տարի անց՝ Եվրոպայի չեմպիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG