Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ - 2007». հայ կոմպոզիտորները չեն շտապում


Չափանիշները գրեթե չեն փոխվել: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի փոխանցմամբ, մրցույթին ներկայացվող ստեղծագործությունը պետք է «չգերազանցի 3 րոպեն եւ պատմի միայն սիրո, ազնվության եւ նման այլ բարի երեւույթների մասին»:

Հանրային հեռուսատեսությունում երգերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչը նոյեմբերի 30-ը: Դիանա Մնացականյանն առայժմ ստացված երգերի քանակով եւ առավելեւս որակով չի հպարտանում:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ երգերից «Եվրատեսիլ» ուղարկվող երգը Հանրայինի ղեկավարությունը չի ընտրի. «Եվրոպական հեռարձակողների միության» հորդորներով այս տարվա երգը կընտրվի ժողովրդական քվեարկության արդյունքներով: Ինչպես եվրոպական շատ երկրներում, մեզ մոտ էլ հեռուսատեսային համերգ տեղի կունենա, որի ընթացքում հեռուստադիտողները կլսեն բոլոր տարբերակները եւ կքվեարկեն իրենց նախընտրած երգի օգտին:

Դիանա Մնացականյանի փոխանցմամբ, ընտրական համերգը տեղի կունենա հունվարին:

Փոխվել է նաեւ երգչին ընտրելու կարգը. այլեւս հաշվի չեն առնվի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության արդյունքները, ինչպես եղավ Անդրեի դեպքում: Այս տարի երգի հեղինակը նաեւ պարտավոր է ասել, թե ում կատարմամբ է տեսնում իր գրած ստեղծագործությունը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG