Մատչելիության հղումներ

Սկոպյեում խուլիգանները փորձել են ծեծել ռուս դիվանագետներին


Լույս կիրակի գիշերը Սկոպյեում խուլիգանները հարձակվել են Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպանության 4 աշխատակիցների վրա:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, ռուս դիվանագետների ծեծը կանխել է մոտակայքում գտնվող ոստիկանական կարգախումբը:

Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Սոլոնիցկին այդ երկրի արտգործնախարարությանը բողոքի նոտա է փոխանցել դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ՝ պահանջելով անհապաղ հայտնաբերել եւ պատժել մեղավորներին:

Մակեդոնիայի արտգործնախարար Անտոնիո Միլոշոսկին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, վստահեցրել է, որ «տեղի ունեցածը չունի քաղաքական ենթատեքստ, եւ խուլիգանները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG