Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Հայերի, այսպես կոչված, ցեղասպանությունը երեւակայության արդյունք է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը կարծիք է հայտնել, թե Հայոց ցեղասպանությունը «երեւակայության արդյունք է»:

«Դա իրականության հետ որեւէ կապ չունի: Այսպես կոչված, ցեղասպանությունը հայկական լոբբիի երեւակայության արդյունքն է: Դրանով նրանք ցանկանում են արդարացնել այլ երկրների նկատմամբ ագրեսիան եւ իրենք իրենց ներկայացնեն որպես զոհ»,֊ - ասել է Ալիեւը օտարերկրյա լրագրողներին:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ դատապարտել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Նա այդ փաստաթուղթն անվանել է ժողովրդավարության «կոպիտ ոտնահարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG