Մատչելիության հղումներ

Թբիլիսիում 8 մարդ է զոհվել գազի բալոնի պայթյունից


Ուրբաթ օրը Վրաստանի մայրաքաղաքում գազի բալոնի պայթյունի հետեւանքով փլուզվել է մի շինություն: Պաշտոնյաները հայտնել են, որ զոհվել է 8 մարդ:

«8 զոհված` ըստ նախնական տվյալների», - լրագրողներին ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Թեմուր Կուրխուլին:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, որ իր աչքով է տեսել զոհվածների մարմինները` հավելելով. - «Փլատակների տակ այլ տուժաներ էլ կան»:

Պայթյունը տեղի է ունեցել նախկին տաքսոմոտորային կայանի տարածքում, որտեղ ներկայումս գործում են գազալցման կայան եւ ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոց:

Ըստ ականատեսներից մեկի, պայթած բալոնի բեկորները տարածքվել են 100-150 մետր շառավղով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG