Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենա 20֊-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը


Դեկտեմբերի 8-֊ին Լոս Անջելեսում տեղի կունենա 20֊-րդ դարի ցեղասպանությունների մասին պատմող կինոնկարի շնորհանդեսը:

Ռեժիսոր Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է նաեւ System of a Down հայտնի ամերիկահայ խումբը, փորձում է վերլուծել, թե ինչու են տեղի ունեցել ցեղասպանությունները՝ Հայոց եղեռնից մինչեւ Ռուանդա եւ Դարֆուր:

Կինոնկարը ներառում է նաեւ հարցազրույց System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի պապի հետ, որը ցեղասպանությունը վերապրած եւ մինչեւ օրս ողջ մնացած փոքրաթիվ մարդկանցից է:

Սերժ Թանգյանը Launch ռադիոկայանին ասել է.֊ - «Ես խորհուրդներով օգնել եմ Կառլային, հետո նա նկարահանել է մեր համերգային արշավը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա նաեւ զրուցել է բազմաթիվ ակտիվիստների, գիտնականների, պաշտոնյաների հետ Ամերիկայում եւ Եվրոպայի շատ երկրներում»:

Հունվարին կինոնկարի շնորհանդեսը կկայանա Նյու Յորքում եւ այլ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG