Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Հայաստանը կհրավիրի թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ դիտորդական առաքելություն»


Հայաստանի նախագահն այսօր հայտնել է, որ առաջիկա ընտրական գործընթացների մոնիտորինգի նպատակով կհրավիրվի «թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ միջազգային դիտորդական առաքելություն»:

Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հայտարարել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Տիգրան Թորոսյանը հավաստիացրել էր, որ միջազգային դիտորդները կհրավիրվեն այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվի հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ամսաթիվը:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանի եւ եվրոպացի դիվանագետների հանդիպման թնքացքում «հատուկ շեշտվել է առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG