Մատչելիության հղումներ

Ֆարհադ Թաղիզադե. «Ադրբեջանի սահմանի 132 կիլոմետրը անվերահսկելի է»


Բաքվում տեղի ունեցավ զենքի եւ ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառման կանխման միջազգային աշխատանքային խմբի հավաքը, որտեղ արծարծվեց նաեւ հայերի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքներում զենքի հնարավոր շրջանառման հարցը:

Աշխատանքային խմբի ադրբեջանցի անդամ Ֆարհավ Թաղիզադեն հայտարարեց.֊ - «Ադրբեջանի սահմանի 132 կիլոմետրը անվերահսկելի է: Զենքը եւ ռադիոակտիվ նյութերը ապօրինաբար շրջանառվում են գրավյալ տարածքներում: Հույս ունենք, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա այդ բնագավառում եւս համապատասխան քայլեր նախաձեռնելու համար»:

Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տեղեկացմամբ` միջազգային հավաքին մասնակցում են Գերմանիաի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG