Մատչելիության հղումներ

logo-print

Բուրջանաձեն դատապարտում է Ռուսաստան - Հարավային Օսիա գազատարի կառուցումը


Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն վրացական «Իմեդի» հեռուստատեսության հարցազրույցում հայտնել է, թե Ռուսաստանը սկսել է 30-կիլոմետրանոց գազատար կառուցել Վլադիկավկազից մինչեւ Հարավային Օսիա: Նա հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա իր տարածքում «ապօրինի» շինարարություն եւ հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան ձեւով կարձագանքի այդ փաստին:

Բուրջանաձեի խոսքերով, գազատարի կառուցման՝ Ռուսաստանի գլխավոր փաստարկը «էներգակիրների մատակարարման հարցում չճանաչված հանրապետության՝ Վրաստանից առավել մեծ անկախության ապահովումն է, որպեսզի Վրաստանը չկարողանա որպես պատժամիջոց դիմել Հարավային Օսիայի բնակչությանը կենսական էներգետիկ պաշարներից զրկելուն»:

«Դա ապօրինի շինարարություն է մեր տարածքում: Հարավային Օսիան եղել եւ միշտ մնալու է մեր տարածքը», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: - «Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ ձեւով կարձագանքի, ինչպես արել է վերջերս մյուս բոլոր առիթներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG