Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Իվանովը խորհուրդ է տալիս իր վրացի պաշտոնակցին Ամանորը դիմավորել տանը


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն այսօր խորհուրդ է տվել իր վրացի պաշտոնակից Իրաքլի Օքրուաշվիլիին հրաժարվել Նոր տարին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում դիմավորելու ծրագրերից:

Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարարն ասել էր, որ մտադիր է Ամանորը դիմավորել Ցխինվալիում:

«Ռուսական մի շատ լավ ավանդույթ կա՝ Նոր տարին դիմավորել տանը: Ես բոլորին խորհուրդ կտայի Ամանորը դիմավորել տանը, ընտանեկան ջերմ շրջապատում»,֊ - ասել է Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG