Մատչելիության հղումներ

Ալան Գրինսփան. «Աշխարհում հոսք է նկատվում դոլարից դեպի եվրո»


ԱՄՆ-֊ի Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի) նախկին ղեկավար Ալան Գրինսփանը զգուշացրել է ամերիկացի ֆինանսիստներին, որ աշխարհում այժմ սկսվել է ֆինանսական ռեսուրսների հոսք դոլարից դեպի եվրո:

«Ինչպես մասնավոր հատվածը, այնպես էլ տարբեր երկրների կենտրոնական բանկերը եւ դրամավարկային իշխանությունները սկսել են հրաժարվել դոլարից հօգուտ եվրոյի»,֊ - ասել է Գրինսփանը, որը գրեթե 20 տարի գլխավորել է ԱՄՆ֊-ի Կենտրոնական բանկը:
Գրինսփանի կարծիքով, Միացյալ Նահանգների տնտեսության վիճակը «վատ չէ», եւ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները դրա վրա չեն ազդել:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ` նա նաեւ կարծիք է հայտնել, որ արդյունաբերական արտադրությունը՝ որպես տնտեսական աճի գործոն կորցնում է իր նշանակությունը ԱՄՆ-֊ի համար:

«Արդյունաբերական արտադրությունը, փաստորեն, 19-֊րդ եւ 20֊-րդ դարերի տեխնոլոգիան է»,֊ - ասել է Ալան Գրինսփանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG