Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի գիտնականը մաթեմատիկորեն ապացուցել է, որ վամպիրներ չկան


Ամերիկացի գիտնական Կոստաս Էֆթիմիուն գիտական ճանապարհով ապացուցել է, որ վամպիրներ գոյություն չունեն:

Համաձայն առասպելների՝ վամպիրները սնվում են մարդկային արյունով, եւ նրանց զոհերը նույնպես վամպիր են դառնում:

Ամերիկացի գիտնականը պնդում է, որ եթե մի վամպիրը ամսական ընդամենը մի մարդու արյուն ծծի, մի երկու տարուց մարդկությունը կվերանա:

Նրա հաշվարկներով՝ եթե 1600 թվականին երկրի բնակչությունը կազմել է 537 միլիոն մարդ, որոնցից ընդամենը մեկն էր վամպիր, ապա 1602 թվականին մոլորակի վրա մարդ չէր մնա՝ բոլորը վամպիրներ կլինեին:

Ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես»֊-ը, Էֆթիմիուն փաստում է, որ հակառակ այս պարզ հաշվարկների, ամերիկացիները շարունակում են հավատալ միստիկ երեւույթներին: Գելափի կենտրոնի հարցման համաձայն, յուրաքանչյուր երեք ամերիկացիներից մեկը հավատում է ուրվականների գոյությանը, իսկ ամերիկացիների 20 տոկոսը համոզված է, որ հնարավոր է շփվել մահացածների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG