Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ է հատկացրել Հայաստանին


Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ է հատկացրել Հայաստանին՝ աղքատությունը հաղթահարելու նպատակով:

Ըստ բանկի տարածած հաղորդագրության՝ նոր արտոնյալ վարկը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրի երրորդ փուլն է:

Նոր ծրագիրը ներառում է մոտ 100 բնակավայր, որտեղ նախատեսվում է նորոգել դպրոցները, բացել հատուկ որբերի, ինչպես նաեւ օժտված եւ թերի զարգացած երեխաների համար դպրոցներ, վերականգնել ոռոգման համակարգերը եւ խմելու ջուր հասցնել բարձրլեռնային գոտու բնակիչներին: Ծրագրվում է նաեւ կառուցել մարզական եւ մշակութային կենտրոններ:

Համաշխարհային բանկի միջոցներով մինչեւ այժմ Հայաստանում իրականացվել են 587 միկրոծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG