Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկելու է խորհրդարանին մեկ տարի ժամկետով ուժի մեջ թողնել գործող օրհներգը


Հայաստանի կառավարությունը այսօր որոշել է առաջարկել խորհրդարանին մեկ տարի ժամկետով ուժի մեջ թողնել գործող օրհներգը:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, «որոշվել է «ՀՀ օրհներգի մասին» օրինագիծն ընդունել անցումային դրույթով, ըստ որի, ՀՀ գործող օրհներգը ուժի մեջ է մեկ տարի ժամկետով՝ մինչեւ նոր օրհներգի երաժշտությունը եւ տեքստը նոր օրենքով սահմանելը»:

Կառավարությունն անընդունելի է համարել Հայաստանի օրհներգի տեքստի եւ երաժշտության մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրված երաժշտությունն առանց տեքստի ընդունելը:

Միաժամանակ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել Դաշնակցության ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է Հայաստանի պետական օրհներգ սահմանել «Մեր հայրենիք»֊-ը, որը ներկայումս գործող պետական օրհներգն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG