Մատչելիության հղումներ

Ծխախոտը մնաց պաստառների վրա


Ըստ «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, հոկտեմբերի 1-ից արդեն Հայաստանում արգելվել է ծխախոտի արտաքին գովազդը: Այն համայնքները, որոնք կխախտեն օրենքը, պետք է քաղաքապետարանի կողմից տուգանվեն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սա՝ ըստ օրենքի:

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հարեւանությամբ գտնվող մի քանի կրպակներին ու հենասյուներին դեռ մնում է փակցված ծխախոտ գովազդող մի քանի պաստառ: Կրպակների աշխատակիցները պնդում են, թե չեն էլ մտածել, որ դա գովազդ է, «պարզապես գեղեցիկ է ու վերջ»:

Այս կրպակները գտնվում են Կենտրոն համայնքի տարածքում: Համայնքապետարանի գովազդի բաժնի պետ պարոն Հարությունյանի խոսքերով, իրենք արդեն սկսել են լուսավահանակներից ծխախոտ գովազդող պաստառների հեռացման աշխատանքները: Իսկ այն հարցին, թե ե՞րբ պիտի ժամանակ տրամադրվի կրպակներից ու հենասյուներից պաստառների մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, նա պատասխանեց, որ ոչ մի տեղ չի մնացել ծխախոտ գովազդող պաստառ:

Մինչդեռ կրպակներում այսօր էլ փակցված են պաստառները: Իսկ պատկան մարմինները կրպակների աշխատակիցներին չեն զգուշացրել, որ դրանք պետք է հանվեն:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG