Մատչելիության հղումներ

Սախարովի մրցանակ՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդին


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Միլինկեւիչը այսօր արժանացել է մարդու իրավունքներ գծով Եվրամիության բարձրագույն պարգեւին՝ ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մրցանակին:

Եվրախորհրդարանի համաձայն՝ մրցանակը շնորհվել է Բելառուսում հանուն ժողովրդավարության պայքարի համար:

Միլինկեւիչը մարտի նախագահական ընտրություններում պարտվեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Եվրամիությունը հայտարարեց, թե ընտրությունները կեղծիքներով են անցել:

Քվեարկության արդյունքների դեմ բողոքելու համար Միլինկեւիչը ազատազրկվել էր 15 օրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG