Մատչելիության հղումներ

ՎՈՒԱՄ-֊ի տարածքի «սառեցված հակամարտությունների» հարցը ՄԱԿ֊-ում կքննարկվի դեկտեմբերի 4-֊ին


Դեկտեմբերի 4֊-ին ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կքննարկվի ՎՈՒԱՄ֊-ի տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցը: Այդ մասին «Էխո» թերթին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թաիր Թաղիզադեն:

«Եթե Հայաստանն իրոք ուզում է ապացուցել, որ անտարբեր չէ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, Երեւանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն ՄԱԿ-֊ում կայանալիք քննարկումներին»,֊ - ասել է խոսնակը:

«Հայաստանը, բնականաբար, մասնակցելու է այդ քննարկմանը, ինչպես միշտ է մասնակցել տարածաշրջանին վերաբերող բոլոր քննարկումներին»,֊ - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Ենթադրվում է, որ քննարկման արդյունքում ընդունվելու է բանաձեւ:

Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Ղարաբաղի հարցի տեղափոխումը ՄԱԿ որեւէ դրական արդյունք չի տա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG