Մատչելիության հղումներ

Ռումինիայի հայ համայնքի ղեկավարը՝ Եվրահանձնաժողովում Ռումինիայի ներկայացուցիչ


Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու Տարիչեանուն Եվրահանձնաժողովում իր երկրի ներկայացուցիչ է նշանակել սենատոր Վարուժան Ոսկանյանին, որը գլխավորում է Ռումինիայի հայերի ազգային միությունը:

Ոսկանյանի թեկնածությունը պետք է հաստատվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրախորհրդարանի կողմից:

Ոսկանյանը պաշտոնը կստանձնի այն բանից հետո, երբ հունվարի 1-֊ին Ռումինիան կդառնա Եվրամիության անդամ:

48-֊ամյա Ոսկանյանը, որը մաթեմատիկոս է եւ տնտեսագետ, գլխավորում է Սենատի ֆինանսաբյուջետային կոմիտեն եւ հայտնի է իր ազատական հայացքներով, փաստում է «Ասոշիեյթեդ փրես»-֊ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG