Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ղեկավարները՝ պետական հիմնի մասին


Հայաստանի վարչապետը չորեքշաբթի օրը կարծիք հայտնեց, որ դեկտեմբերին երկիրը պետք է ունենա այնպիսի պետական օրհներգ, որը «ընկալելի լինի բոլորի համար»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` Անդրանիկ Մարգարյանն ասաց.֊ - «Մենք պետք է դեկտեմբերին հիմն ունենանք, եւ այն պետք է ընկալելի լինի բոլորի համար»:

Ըստ փոփոխված Սահմանադրության, խորհրդարանը պետք է օրհներգի մասին օրենքն ընդունի մինչեւ դեկտեմբերի 5-֊ը: Անցած շաբաթ մրցութային հանձնաժողովը հաղթող ճանաչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ խնդրելով կառավարությանը առանձին մրցույթ կազմակերպել օրհներգի տեքստի համար:

«Եթե միայն մեղեդին է հաղթող ճանաչվել, ուրեմն վերջնական որոշում չի կայացվել»,֊ - փաստեց Անդրանիկ Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ընկալելի՞ է արդյոք իր համար Արամ Խաչատրյանի երաժշտությունը, վարչապետը պատասխանեց.֊ - «Այո, միայն երաժշտությունը ընկալելի է: Բայց եթե նոր բառեր չկան, ինձ մոտ ասոցիացվում է հին տեքստը»:

Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. ֊- «Եթե հնչեին Չարենցի բառերը եւ Խաչատրյանի երաժշտությունը, ես կլինեի այդ հիմնի ամենամեծ ջատագովներից մեկը»:

Իսկ Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քանզի հիմնի հետ կապված գործընթացը շարունակվում է, Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում հրապարակել իր նախապատվությունը՝ նաեւ խորհրդարանի վրա ճնշում չգործադրելու նպատակով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG