Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյան. «Տարածքների հարցը կքննարկենք միայն այն դեպքում, երբ հստակվի Ղարաբաղի կարգավիճակը»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտնեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո:

«Տարածքների հարցը կքննարկենք միայն ու միայն այն դեպքում, եթե վերջնականապես հստակվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը»,֊ - խորհրդարանում տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում ասաց արտգործնախարարը: - «Միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում»:

Նա պարզաբանեց, որ խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական տարածքների մասին է:

«Տարածքներ ասելով` մենք հասկանում ենք բոլոր տարածքները՝ նաեւ Ղարաբաղի հյուսիսային եւ արեւելյան շրջանները, Մարդակերտը եւ Մարտունին: Շահումյանը նույնպես փաթեթի մաս է կազմում»,֊ - փաստեց Հայաստանի արտգործնախարարը:

«Այդ հարցերը տարբեր շերտերում, տարբեր հարթության վրա են գտնվում, բայց բոլորն էլ փաթեթի մաս են կազմում՝ ես դա կարող եմ հաստատել»,֊ - եզրափակեց Վարդան Օսկանյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG