Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւին Ռամադան մահմեդական տոնի կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները Ադրբեջանի կառավարության հետ սերտ համագործակցության կողմնակիցն է, կառավարություն, որը արդիականացնում է քաղաքական եւ տնտեսական ինստիտուտները, ինչպես նաեւ հաջողությամբ ընթանում է մարդու իրավունքների եւ դավանանքի ազատության ճանապարհով», - ասված է Բուշի ուղերձում, որն այսօր հրապարակել է «Թրենդ» գործակալությունը:

«Ռամադանի տոնի կապակցությամբ փոխանցում եմ ամերիկյան ժողովրդի ամենաջերմ շնորհավորանքները Ադրբեջանի ժողովրդին», - նշել է ԱՄՆ֊-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG