Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրաժարվել է տալ այն գործչի անունը, ում ինքը կցանկանար տեսնել նախագահի պաշտոնում:

«Առայժմ ես դրան պատրաստ չեմ: Ժամանակը կգա, եւ ես կասեմ»,֊ - խոստացել է Պուտինը լրագրողներին՝ ուղիղ հեռուստաեթերում ռուսաստանցիների հարցերին պատասխանելուց հետո:

Նա ավելացրել է, որ իր ընտրության մասին կհայտնի լրատվամիջոցներին:

Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանում, նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2008 թվականին:

«Ես գիտեմ, որ այդ մարդը լինելու է 35 տարեկանից բարձր, Ռուսաստանի քաղաքացի եւ այսքան տարի Ռուսաստանում ապրած», - ֊ ժպտալով Սահմանադրությունն է մեջբերել երկրի նախագահը:

«Ճիշտ չէ, երբ Ռուսաստանի ճակատագիրը մեկ մարդուց է կախված` նույնիսկ եթե այդ մարդը ես եմ»,֊- եզրափակել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG