Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հորդորել է Եվրամիությանը «լրջորեն մտածել» Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին


Եվրախորհրդարանն այսօր հորդորել է Եվրամիության անդամ երկրներին «լրջորեն մտածել» Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին:

Խիստ արտահայտություններով ձեւակերպված բանաձեւում Եվրախորհրդարանը կոչ է անում Ռուսաստանի հետ բոլոր ապագա համաձայնագրերում առանցքային դարձնել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը:

Եվրոպացի պատգամավորները իրենց մտահոգությունն են արտահայտել Ռուսաստանի իշխանությունների հանդեպ քննադատաբար տրամադրված լրագրողների եւ այլ մարդկանց սպանությունների եւ հետապնդումների կապակցությամբ:

Բանաձեւը հետեւել է հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը, որը վերլուծաբանները կապում են նրա մասնագիտական գործունեության հետ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փաստմամբ` Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ չունի, սակայն դիտվում է որպես քաղաքական ճնշման միջոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG