Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետը նշում է իր 15-֊ամյակը


«Համալսարանը նպատակ ունի ընդլայնել միջլեզվական եւ միջմշակութային առնչությունների հետ կապված մասնագիտացումների ներմուծումը՝ զարկ տալով իտալերենի դասավանդման մեծացմանը եւ իտալերենի մասնագետների պատրաստմանը», - նշում է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Տոնական տրամադրությունը համակել էր նաեւ ֆակուլտետի ուսանողներին, որոնք վստահ էին, որ կարող են հետագայում իրենց ստացած գիտելիքներով համապատասխան աշխատանք գտնել:

Ֆակուլտետն ունի 1350-ից ավելի ուսանողներ եւ 5 լեզուների բաժիններ: Միջոցառմանը հրավիրված էին հենց այդ 5 երկրների դեսպանները Հայաստանում՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Անգլիայի:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին այդ 5 երկրների պատմությունն ու մշակույթը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG