Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն այցելել է զորամասեր


Այս շաբաթ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է զորամասեր:

Ինչպես այսօր հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, եռօրյա այցի ընթացքում նախագահը «եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին»:

Ըստ լավատեղյակ աղբյուրների, Ռոբերտ Քոչարյանին ուղեկցել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG