Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն այսօր քննարկելու է Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հարցը


Եվրախորհրդարանն այսօր քննարկելու է Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հարցը: Եվրամիությունն անհանգստացած է, որ Ռուսաստանը փորձում է զուգահեռներ անցկացնել այդ տարածքների եւ Կոսովոյի միջեւ:

«Մոսկվան առաջվա պես ուշի-ուշով հետեւում է, թե միջազգային հանրությունը ինչպես է լուծում համանման հակամարտությունները հետխորհրդային տարածքից դուրս, այդ թվում Կոսովոյում»,֊ - այսօր ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, սպասվում է, որ այսօր Ստրասբուրգում ելույթ կունենան Եվրամիությունում նախագահող երկրի՝ Ֆինլանդիայի, եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:


Ահթո Լոբիակաս, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG