Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահների կարծիքով՝ Օսկանյան-֊Մամեդյարով հանդիպումը կառուցողական էր


ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումը Փարիզում կառուցողական էր:

«Երկու նախարարները կառուցողական հանդիպում ունեցան՝ շատ անկեղծ եւ անմիջական մթնոլորտում»,֊ - ասված է հանդիպումից հետո ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետների տարածած հայտարարությունում:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ այդ փաստաթղթի համաձայն, Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկները, որոնք միջնորդները ներկայացրել են այս ամիս ավելի վաղ Մոսկվայում:

Երկու նախարարները պայմանավորվել են նոյեմբերի 14-֊ին կրկին հանդիպել Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG