Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանում է Մոսկվա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել փոխգործողության պլաններ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպման ժամանակ Սխեֆերը հայտարարել էր, թե «անհամբերությամբ է սպասում» Ռուսաստան կատարելիք այցին, եւ հույս էր հայտնել, որ իրեն կընդունեն Ռուսաստանի նախագահը եւ պաշտպանության նախարարը:

Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել էր. - «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մենք մտադիր ենք քննարկել հարցեր, որոնք անհանգստացնում են Ռուսաստանին: Եվրոպայում դաշինքի ռազմական ուժերի վերադասավորումը, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայում հրթիռային կայանքների որոշ տարրեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը՝ ահա թեմաները, որոնք մեզ անհանգստացնում են: ՆԱՏՕ-ն գիտի, որ Ռուսաստանի անհանգստությունը օրինական է եւ հիմնավորված»:

«Գլոբալ սպառնալիքների դարում սառը պատերազմի գործիքները արդեն չեն գործում, եւ շատ ուղիներ կան ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցության համար», - նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, թե «ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը դրական բնույթ ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG