Մատչելիության հղումներ

Ամերիկացի գիտնականները պնդում են, թե բջջային հեռախոսները պակասեցնում են տղամարդու սեռական կարողությունը


Մարդու վերարտադրության Ամերիկյան հասարակական կենտրոնի հետազոտություններն ապացուցել են, որ այն տղամարդիկ, ովքեր օրվա ընթացքում բջջային հեռախոսով խոսում են ավելի քան 4 ժամ, ավելի քիչ սերմնահեղուկ են վերարտադրում:

Անգլիական Guardian֊-ը գրում է, որ բջջային հեռախոսի արձակած միկրոալիքները գրեթե կիսով չափ նվազեցնում են սերմնահեղուկի քանակը, հոսունությունը եւ որակը:

Ըստ բրիտանական թերթի՝ ձեռքի հեռախոսներից հաճախ օգտվող մարդկանց սերմնահեղուկը մոտ 30 տոկոսով կորցնում է բջջային հեռախոսից չօգտվող մարդկանց սերմնահեղուկին հատուկ որակները:

Ամերիկացի գիտնականների եզրակացությունը, սակայն, կիսում են ոչ բոլոր մասնագետները:

Ողջ աշխարհում բջջային հեռախոսից օգտվում է մոտ մեկ միլիարդ մարդ: Որոշ երկրներում նրանց թիվը տարեկան աճում է 20֊-30 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG