Մատչելիության հղումներ

Տարվա սկզբից Ռուսաստանից վտարվել է Վրաստանի 5 հազար քաղաքացի


Այս տարվա սկզբից Ռուսաստանից վտարվել է Վրաստանի 5 հազար քաղաքացի:

«Կոմերսանտ» թերթի վկայությամբ՝ նրանց տեղափոխում են ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներով, այլեւ սովորական օդանավերով:

Արտաքսվածները հասցվում են Բաքու, որտեղից գնացքով մեկնում են Թբիլիսի: Ընդ որում, գնացքի տոմսի արժեքը Ռուսաստանի իշխանությունները չեն փոխհատուցում:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի ներգաղթի դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, ընդհանուր առմամբ այս տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող 60 հազար ներգաղթող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG