Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Վրաստանի համար լավագույնը սահմանադրական միապետությունն է»


Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար լավագույն տարբերակը սահմանադրական միապետության հաստատումն է:

«Ապագայում երկրի պետական կառուցվածքի լավագույն մոդելը կարող է դառնալ սահմանադրական միապետությունը»,֊ - այսօր «Իմեդի» հեռուստակայանին ասել է «Վրաստանի ուղին» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

Նրա կարծիքով, կառավարման ներկա ձեւը՝ նախագահական հանրապետությունը, իրեն չի արդարացնում:

Վերջերս վրացի քաղաքական գործիչները ավելի ու ավելի հաճախ են հնչեցնում միապետության հաստատման գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG