Մատչելիության հղումներ

logo-print

Արդյո՞ք երիտասարդը զգում է պետության աջակցությունը


«Պետությունը փորձում է երիտասարդացնել գիտությունը, այդ պատճառով էլ աջակցում է երիտասարդ գիտնականներին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ, դուրս գալ միջազգային ասպարեզ: Եվ պետական քաղաքականության արդյունքում է, որ այսօր հզոր կազմակերպությունները մասնաճյուղեր են բացում նաեւ Հայաստանում: Դրա արդյունքում էլ մեր երիտասարդներից շատերն աշխատանք են ձեռք բերում», - ասում է Հրանուշ Հակոբյանը:

Բացի կրթությունից, ըստ տիկին Հակոբյանի, պետությունը կարեւորում է նաեւ երիտասարդների մշակութային կյանքը, այդ պատճառով էլ աջակցում է տարբեր հիմնադրամների, որոնց կազմակերպած փառատոներն ու միջոցառումներն իրենց շուրջ են համախմբում բազմաթիվ երիտասարդների: Սակայն, ցավոք, երիտասարդներից քչերն են տեղյակ այդպիսի միջոցառումների մասին:

Այնուամենայնիվ, երիտասարդներից շատերը նշում են, որ պետությունն իրենց երբեւէ չի աջակցել:

«Ոչ թե աջակցում է, այլ նոր խնդիրներ է ստեղծում: Դրա ապացույցն այն է, որ մեր համալսարանում տարկետման իրավունքը հասցրին մինիմալի», - ասում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի ուսանող:

Մի քանիսն էլ նշեցին, որ երիտասարդ գիտնականներն ու արվեստագետներն ընդհանրապես չեն կարողանում աշխատել գումարի բացակայության պատճառով: Իրենք էլ չգիտեն, թե ավարտելուց հետո որտեղ են աշխատելու, եւ համոզված են, որ պետությունը չի լուծելու այդ հարցը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG