Մատչելիության հղումներ

Բուդապեշտում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ


Հունգարիայի մայրաքաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Ցուցարարները գրավել են 1956 թվականի դեպքերը խորհրդանշող տանկը եւ այն ուղղել ոստիկանների վրա:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ մի քանի մարդ է վիրավորվել ոստիկանության արձակած ռետինե գնդակներից: Ոստիկանությունը նաեւ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների դեմ, ովքեր փորձել են շարժվել դեպի խորհրդարան, որտեղ տեղի էր ունենում 1956 թվականի ապստամբության հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը: Ցուցարարներից ոմանք ձերբակալվել են:

DPA գործակալության համաձայն, մի քանի տասնյակ հազար ցուցարար է հավաքվել Բուդապեշտի կենտրոնում` պահանջելով երկրի վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG