Մատչելիության հղումներ

ՀՅԴ֊-ն չի ողջունում Պետական օրհներգի կառավարական հանձնաժողովի որոշումը


ՀՅԴ֊-ն չի ողջունում Պետական օրհներգի կառավարական հանձնաժողովի որոշումը՝ լավագույնը ճանաչել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը եղել է Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը:

Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Աշխատելու ենք, որ մեր կոլեգաները, պատգամավորները ճիշտ գնահատեն իրավիճակը, եւ չթողնեն, որ որեւէ այլ օրհներգ որդեգրվի… Մեր գործընկերները կառավարությունում էլ կաշխատեն, որովհետեւ հիմն, որի տակ մարդկանց տանում էին Սիբիր… Այո, մեր վարչապետը էդ հիմնի ձայների տակ է բանտ նստել»:

Հիշեցմանը, որ ինքն էլ «Մեր հայրենիքը» օրհներգի հնչյունների տակ է բանտ նստել, պատասխանեց. - «Այո, բայց «Մեր հայրենիք»-ը չի ստեղծվել այն իշխանության կողմից, որն ինձ տարել է բանտ»:

Դաշնակցության պատգամավորներն օրինագիծ են նախաձեռնել, որով «Մեր Հայրենիք»-ն է ամրագրվում որպես պետական օրհներգ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է, որ կառավարության ստեղծած հանձնաժողովի որոշումը կդառնա օրենսդրական նախաձեռնության հիմք:

Ազգային Ժողովը պետք է պետական օրհներգի մասին օրենքն ընդունի մինչեւ դեկտեմբերի 5-֊ը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG