Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների կեսից ավելին համոզված է, որ ռուս սպաներին Վրաստանում ձերբակալել են ԱՄՆ-ի դրդմամբ


Լեւադայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի` Ռուսաստանում անցկացրած հարցման 1600 մասնակիցների 56 տոկոսը ենթադրում է, որ Վրաստանի իրավապահները Միացյալ Նահանգների դրդմամբ են լրտեսության մեղադրանքով ձերբակալել 4 ռուս սպաներին, ինչից հետո ռուս-վրացական հարաբերություններում լուրջ ճգնաժամ է սկսվել:

Հարցվածների 51 տոկոսը համոզված է, որ ճգնաժամի համար պատասխանատվություն է կրում Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգը, 37 տոկոսը ենթադրում է, որ ճգնաժամի համար մեղավոր են երկու կողմերը:

Հարցվածների 64 տոկոսն արդարացնում է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական շրջափակումը, 38 տոկոսն աջակցում է Ռուսաստանից վրացիներին արտաքսելու գործելակերպին:

Ավելի քան 70 տոկոսն ասել է, որ չի աջակցի Վրաստանի դեմ ռազմական գործողություններին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG