Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում թուրք ցուցարարները հավկիթներ են նետել ֆրանսիական հյուպատոսության ուղղությամբ


Կիրակի օրը մոտ հինգ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսության առջեւ՝ իրենց բողոքն արտահայտելու ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, բողոքի ցույցի մասնակիցները, ովքեր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամներ էին, Ֆրանսիան անվանել են «հիմար» եւ հավկիթներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ:

Նրանք նաեւ ֆրանսիական ծագման ապրանքների բոյկոտի կոչ են արել համաքաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG