Մատչելիության հղումներ

«Մեկ ֆիլմի պատմություն» Ուրախների եւ հնարամիտների ակումբում


Հաղթանակի համար պայքարում է 11 թիմ: Երեկվա փառատոնի արդյունքներով լավագույն 8 թիմերը հանդես կգան քառորդ եզրափակիչում: Կիսաեզրափիչ փուլ, ամենայն հավանականությամբ, դուրս կգա 6 , իսկ եզրափակիչ՝ 3 թիմ:

Մրցաշրջանը սկսած 11 թիմերից միայն 2-ն են փորձառու: Ուսանողական լիգայի նախագահ Սարգիս Կալպակյանի խոսքերով, սակայն, նոր թիմերն էլ կարող են լավ հանդես գալ:

Նախկին 2 մրցաշրջանները, Սարգիս Կալպակյանի կարծիքով, կարելի է հաջողված համարել: «Խաղի նկատմամբ հետաքրքրությունը, անկասկած, մեծանում է: Այդ են վկայում լեցուն դահլիճները, ամենատարբեր պաստառները եւ հովանավորների ուշադրությունը: Նկատվում է նաեւ որակի աճ», - ասում է նա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG