Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը Փարիզում կընդունի իր հայաստանցի եւ ադրբեջանցի պաշտոնակիցներին


Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ֊-Բլազին այս շաբաթ Փարիզում կընդունի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:

Ինչպես շաբաթավերջին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հոկտեմբերի 24-֊ին կայանալիք հանդիպման նախօրեին՝ երկուշաբթի օրը, Դուստ֊-Բլազին կընդունի Ադրբեջանի արտգործնախարարին, իսկ հանդիպման օրը՝ Հայաստանի արտգործնախարարին:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի հաղորդմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նպատակը, ըստ Ֆրանսիայի արտգործնախարություն ներկայացուցչի, «միջնորդների կողմից ներկայացված լրացուցիչ առաջարկները քննարկելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG