Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս են ապրում հաշմանդամ ազատամարտիկները


30-ամյա հաճընցի Կարեն Մխիթարյանը պատմում է, թե ինչպես է Արծվաշենի գրավման ժամանակ, 18 տարեկան հասակում հոր եւ եղբայրների հետ կռվել թշնամու դեմ: Ականի պայթյունից տուժել է Կարենի լսողությունը: Նա գրեթե չի լսում:

Հանապազօրյա հացի ու դեղորայքի, դասագրքի ու հագուստի պրոբլեմներին այսօր գումարվում են նաեւ տարբեր վարձերն ու բնակարանային խնդիրները: Իր թոշակով Կարենը պետք է հոգա 2 երեխաների, հիվանդ կնոջ եւ իր պահանջները: Հիմա էլ պետք է գումար տնտեսի, որ լսողական սարք գնի իր համար: Պետք է, բայց չի կարող…

Հաշմանդամ ազատամարտիկներն ասյօր սոցիալապես անապահով խավի շարքերում են: Այս հանգամանքի հետ Նոր Հաճընի երիտասարդ հաշմանդամ ազատամարտիկները դժվարությամբ են համակերպվում: Ֆինանսական լուրջ օգնություն հաճընցի այս ընտանիքները չեն ստանում: Տարվա ընթացքում քաղաքապետարանից եւ ԵԿՄ-ից ստացված գումարն էլ զուտ սիմվոլիկ աջակցություն է:

Երեւան քաղաքի երիտասարդ հաշմանդամ ազատամարտիկների հարցերով փորձում է զբաղվել ԵԿՄ-ն: Ազատամարտիկի այրի, երիտասարդ ընտանիքի մայր 33-ամյա Լարիսան ասում է, որ կոմունալ ծախսերը կիսով չափ զեղջված են, դա էլ՝ ոչ բոլորի համար:

«Հաշմանդամության կարգին համապատասխան զեղջեր կան: Բայց ի՞նչ տարբերություն: Բոլորս էլ կարիքի մեջ ենք», - նշում է Լարիսան:

Հայաստանի ԵԿՄ-ի վարչության քարոզչության բաժնի պետ Հակոբ Հակոբյանն ասում է, որ իրենք ամեն կերպ փորձում են օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Նրանց կարիքները, սակայն, ամբողջությամբ հոգալը գրեթե անհնար է: Միայն ԵԿՄ-ով հարցը չի լուծվում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG