Մատչելիության հղումներ

Կրասնոդարից կվտարվեն Հայաստանի 7 քաղաքացիներ


Կրասնոդարի երկրամասից վտարվում են այնտեղ ապօրինաբար բնակվող Հայաստանի 7 եւ Վրաստանի 8 քաղաքացիներ, որոնք մոտ օրերս կուղարկվեն իրենց երկրները:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, վտարումը տեղի է ունենում Կուբանում շարունակվող «Միգրանտ» գործողության շրջանակներում, որի նպատակն է հայտնաբերել Ռուսաստանի տարածքում ապօրինաբար աշխատող օտարերկրացիներին:

Վտարվողների մեծամասնությունը չունեն գրանցում, աշխատանքային գործունեության թույլտվություն եւ անձը հաստատող փաստաթղթեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG