Մատչելիության հղումներ

Արգենտինացին դատարանի միջոցով հասել է նրան, որ իրեն խաղատուն չթողնեն


Արգենտինացի Էդուարդո Դեկրիստոֆանոն, որն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Սանտա Ռոսա քաղաքի խաղատանը, հոգնել է տանուլ տալուց եւ խաղատան տերերին խնդրել է իրեն խաղատան շեմից ներս չթողնել, սակայն վերջիններս չեն կատարել նրա խնդրանքը: Ի վերջո, 44-ամյա արգենտինացին դիմել է դատարան, որը բավարարել է նրա խնդրանքը եւ խաղատանը պարտավորեցրել է կատարել նրա ցանկությունը:

Այժմ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, խաղատան պահակները պետք է իրենց մոտ պահեն Դեկրիստիանոյի լուսանկարը եւ ամեն անգամ, երբ նա չկարողանա տիրապետել իրեն եւ ցանկանա մտնել խաղատուն, ուժով վռնդեն նրան:

Արգենտինացի խաղամոլը պատմել է, որ իր մոլուցքի պատճառով խճճվել է պարտքերի մեջ, վաճառել ավտոմեքենան, իսկ իր աշխատավարձը՝ վերածվելով խաղադրույքի, չքացել է 40 րոպեի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG