Մատչելիության հղումներ

Պուտինը նախանձում է Իսրայելի նախագահին, որը, Ռուսաստանի նախագահի վկայությամբ, 10 կին է բռնաբարել


Ռուսաստանյան եւ արեւմտյան լրատվամիջոցներն այսօր մեկնաբանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի արտահայտությունները:

Ինչպես հաղորդում է NEWSru Israel կայքը, Մոսկվայում ընդունելով Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտին, Պուտինը խնդրել է իր ողջույնը փոխանցել Իսրայելի նախագահ Մոշե Կացավին` ասելով.֊ «Բարեւեք ձեր նախագահին: Հզոր մուժիկ դուրս եկավ: Տասը կին է բռնաբարել: Ես նրանից երբեք չէի սպասի: Նա բոլորիս զարմացրեց: Մենք բոլորս նրան նախանձում ենք»:

Իսրայելի նախագահը մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ եւ շուտով կանգնելու է դատարանի առջեւ:

Jerusalem post թերթը փաստում է, որ Պուտինի խոսքերը զարմացրել են Օլմերտին, որը պատասխանել է, թե Կացավին այս պահին չարժե նախանձել:

«Կոմերսանտ»֊-ն այսօր գրում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, ցանկացել է աջակցել Օլմերտին, որը դժվար կացության մեջ է հայտնվել Կացավի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG