Մատչելիության հղումներ

Ղազախստանի նավթը կհոսի Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է օրենքը, որով նախատեսվում է Ղազախստանի նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարով:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը հավանություն է տվել հոկտեմբերի 1-ին երկրի խորհրդարանի ընդունած օրենքին, որով հաստատվել է «Կասպից ծովի եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան համակարգի միջոցով Ադրբեջանի տարածքով Ղազախստանի Հանրապետությունից նավթը միջազգային շուկաներ տեղափոխելու համար պայմաններ ստեղծելու եւ աջակցելու մասին» պայմանագիրը:

Պայմանագիրը ստորագրել էին երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նուրսուլթան Նազարբաեւը 2006 թվականի հունիսի 16-ին Ալմաթիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG