Մատչելիության հղումներ

logo-print

Փոքրիկ «ֆինանսիստ»-֊ի դպրոցը


Հոգեբանները խորհուրդ են տալիս գումար խնայելը երեխային սովորեցնել սկսած 3-4 տարեկանից: Այս տարիքում երեխան արդեն հասկանում է, որ թղթադրամներն ու մանրադրամները պետք են նրա համար, որ դրանցով գնեն խաղալիքներ եւ քաղցրեղեն: 3 տարեկան երեխային անգամ կարելի է խանութում գումար տալ, որպեսզի ինքն իր ձեռքով վճարի ընտրած ապրանքի դիմաց:

«7 տարեկան երեխային արդեն կարելի է կամաց-կամաց մասնակից դարձնել ընտանիքի բյուջեի քննարկման ընթացքին: Երեխան պետք է հասկանա, որ իր պահանջած ծախսերից բացի, ընտանիքը նաեւ այլ հոգսեր ունի», - ասում է հոգեբան Նունե Մնացականյանը:

Այս ամենը պետք է արվի շատ նուրբ, որպեսզի չխաթարվի երեխայի հոգեկան վիճակը եւ նրա մոտ թերարժեքության զգացում չձեւավորի:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG